Centraal Orgaan opvang asielzoekers
Published on Centraal Orgaan opvang asielzoekers (https://www.mycoa.nl)
2021.02.26 - Armeens - "Corona (COVID-19)"

Սկիզբ > Կորոնայի մասին

Կորոնավիրուս՝ ի՞նչ անել

Ի՞նչ կարող եք անել կորոնավիրուսի տարածման դեմ: Կարևոր խորհուրդներ.

15.png [1]

1. Խուսափիր մարդաշատ տեղերից:
2. Պահպանիր 1,5 մ սոցիալական հեռավորություն մյուս մարդկանցից, օրինակ՝ գնումներ կատարելու ժամանակ: Մինչև 13 տարեկան երեխաները պետք է, որ իրարից պահպանեն սոցիալական հեռավորություն: Նաև անհրաժեշտ չէ, որ նրանք մեծահասակներից պահպանեն սոցիալական հեռավորություն:
3. Կիրառեք բերանի դիմակ հասարակական փակ տարածքներում: Դա պարտադիր է: Նաև ընդունարանում, սպասասրահներում և COA- ի միջանցքներում: Ինչպես նաև GZA- ի և JGZ- ի սպասասրահներում և խորհրդակցական սենյակում:

schermafbeelding_2020-03-16_om_08.26.24.png [2]

4. Ձեռքերը լվացրեք օճառով՝ օրը մի քանի անգամ: Նաև լավ լվացրեք մատների միջև:

schermafbeelding_2020-03-16_om_08.26.33.png [3]

5. Քիթը մաքրելիս ու փռշտալիս օգտագործեք թղթե թաշկինակներ: Այդ թաշկինակներն անմիջապես գցեք աղբարկղի մեջ:

schermafbeelding_2020-03-16_om_08.26.44.png [4]

6. Փռշտացեք և հազացեք արմունկի վրա:

schermafbeelding_2020-03-16_om_08.26.56.png [5]

7. Ձեռքով մի բարևեք:

Կորոնա՝ ի՞նչ անել գանգատների դեպքում

Ունե՞ք գանգատներ, որոնք համապատասխանում են կորոնավիրուսին: Ստուգվեք:

Գանգատները կարող են լինել այսպես.
- հոտի կամ համի հանկարծակի կորուստ
-  բարձր ջերմություն
- մրսածության հետ կապված գանգատներ. օրինակ ՝ մրսածություն, հոսող քիթ, փռշտոց, կոկորդի ցավ, հազ և կրծքավանդակի սեղմում:

Թեստի նշանակում

bellen.png [6]

Զանգահարեք տեղական GZA- ին կամ տեղական GZA- ի փակման ժամերից հետո թեժ գիծ՝ 088 - 112 2 112 կամ 0800 - 020 1 051

(անվճար հեռախոսահամարին) ՝ թեստավորում նշանակելու  համար:

gza.png [7]

Մնալ տանը
- Դուրս եկեք միայն ստուգվելու համար:
- Մնացեք տանը, քանի դեռ հայտնի չէ թեստի արդյունքը:
- GZA- ից ձեզ կտեղեկացնեն թեստի արդյունքների մասին:

schermafbeelding_2020-03-16_om_08.34.15.png [8]

Ի՞նչ միջոցներ են կիրառվում Նիդերլանդներում

Դուք պետք է կրեք դիմակ տրամվայի, ավտոբուսի, մետրոյի և գնացքի մեջ: Այն վերաբերում է նաև տաքսիների ծառայությունից օգտվելուն:
Հնարավորինս մնացեք տանը: Մի ճանապարհորդեք, եթե անհրաժեշտ չէ:

Դիմակ կրելը պարտադիր է
Դուք պետք է կրեք դիմակ՝ տրամվայի, ավտոբուսի, մետրոյի և գնացքի մեջ: Սա վերաբերում է նաև տաքսու ծառայությունից օգտվելուն:
Դիմակ կրելը պարտադիր է նաև հասարակական փակ տարածքներում, այսպես օրինակ՝ խանութներում և կայարանում:
Դիմակ չկրելու դեպքում, կարող են սահմանել 95 եվրո դրամական տուգանք:

Դիմակ պետք է կրեք նաև COA-ի, GZA-ի և JGZ-ի ընդունարանում, սպասասրահներում և միջանցքներում:

Դրսում
• Դրսում դուք կարող եք պայմանավորվել մաքսիմում 2 մարդու հետ:
Կամ ձեր տանը պատկանող բոլոր մարդկանց հետ՝ չհաշված մինչև 13 տարեկան երեխաները:

• Դուք պետք է պահպանեք 1,5 մետր հեռավորության: Մինչև 13 տարեկան երեխաներն անհրաժեշտ չէ պահպանեն սոցիալական հեռավորություն:
1 տանն ապրող մարդիկ անհրաժեշտ չէ, որ պահպանեն սոցիալական հեռավորություն:

15.png [1]

Ներսում
- Ռեստորաններն ու սրճարանները փակ են:
- Կինոթատրոնները, թատրոնների շենքերը և համերգասրահները փակ են: Որոշ գրադարաններ բաց են՝ գրքեր վերցնելու համար: Տես՝ նրանց կայքը:
- Խանութների մեծ մասը փակ են, բացի սուպերմարկետներից, դեղատներից և դեորայք վաճառող խանութներից: Գնումների երեկոներ չկան:
- Փետրվարի 10-ից կարող եք ապրանքներ պատվիրել առցանց կամ հեռախոսով, և հեռախոսով պատվիրելու դեպքում այն վերցնել խանութից: Ձեր պատվիրած իրերը կարող եք վերցնել միայն որոշակի ժամանակահատվածում: Միայն 1 անձի է թույլատրվում վերցնել պատվիրած իրերը: Իրեր պատվիրելու և ստանալու միջև ընկած տևողությունն առնվազը 4 ժամ է:
- Մարզադահլիճները փակ են

Պարետային ժամ
Հունվարի 23-ից Նեդերլանդներում ուժի մեջ է պարետային ժամը: Սա նշանակում է, որ արգելված է դուրս գալ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան 4-ն անց 30-ն ընկած ժամանակահատվածում:
Դուրս կարող եք դուրս գալ միայն իսկապես անհրաժեշտության դեպքում: Օրինակ, երբ դուք ստիպված եք գնալ հիվանդանոց կամ ճանապարհորդել ձեր ապաստանի գործընթացի պատճառով (օրինակ՝ IND- ում հարցազրույց տալու համար): Այդ դեպքում դուք պետք է ցույց տաք մի տեղեկանք, որում գրված կլինի ձեր դուրս գալու պատճառի մասին:
Պարետային ժամը խախտելու դեպքում կարող եք ստանալ 95 եվրո դրամական տուգանք:

Ձեր տանը
Դուք կարող եք օրական ձեր տուն հրավիրել առավելագույնը 1 հոգու: Այդ դեպքում նույնպես պետք է պահեք 1,5 մետր հեռավորություն:

Նախակրթարանները կբացվեն փետրվարի 8-ին

Տարրական դասարանների դպրոցները բաց են:
Միջնակարգ դպրոցները փակ կլինեն մինչ մարտի 1-ը: Երեխաները ստանում են առցանց կրթություն:
Տեղի մսուր/մանկապարտեզը փակ է:
• Պրակտիկան կարող է շարունակվել դպրոցում:
• Քննություն տվող ուսանողների դասերը շարունակվում են:
• Քննությունները շարունակվում են:

school.png [9]

Հունիսի1-ից հասարակական տրանսպորտում պարտադիր է կրել դիմակ

Ճանապարհորդեք հնարավորինս քիչ:
Կարևոր է սահմանափակել ավելորդ ճանապարհորդությունները:
Հետևաբար, COA- ն թույլ է տալիս անհրաժեշտ ճանապարհորդություններ կատարել հետևյալ պատճառներով.
- առողջական և անվտանգության նկատառումներից ելնելով և,
- երբ պետք է տեղ գտնի ապաստանի կամ մեկնելու գործընթացը:

Դիմակ պարտադիր է կրել հասարակական տրանսպորտում և տաքսի նստելիս:

mondkapjes_ov.png [10]


• Սա վերաբերում է բոլոր13 և ավել տարիք ունեցողներին:
• Մի հանեք դիմակը, երբ գտնվում եք հասարակական տրանսպորտում:
• Պետք է ամեն անգամ  կրել նոր/մաքուր դիմակ: Նույնիսկ եթե այն լվացվող դիմակ է: Այսպիսով, ձեզ հարկավոր է ունենալ երկու դիմակ: Մեկը` գնալու, իսկ մյուսը վերադարձի ճանապարհին կրելու համար:
• Ձեզ կտուգանեն 95 եվրո գումար, եթե դիմակ չկրեք:
• Դիմակ կրելը պարտադիր չէ կայարաններում և պերոններում:
• COA-ն չի տրամադրի դիմակներ: Դուք պետք է ինքներդ գնեք կամ կարեք դիմակ:

taximondkapje.png [11]

Ճամփորդեք միայն ավտոբուսով, տրամվայով, մետրոյով և գնացքով, եթե այլ տարբերակ չկա:
Նստեք որքան հնարավոր է իրարից հեռու:
Պահպանեք 1.5 մետր հեռավորություն՝ կանգառում կամ պերոնում:
Կրիր դիմակ:

stap_4.png [12]

Ինչպե՞ս կրել դիմակ

handenwassen.png [13]


.Դիմակը դնելուց և հանելուց առաջ առնվազն 20 վայրկյան լվացվեք օճառով:

stap_2.png [14]


.Դնելիս և հանելիս միայն դիպչեք դիմակի էլաստիկին:

stap_3.png [15]


• Համոզվելուց հետո, որ բերանդ, քիթդ և կզակդ լավ ծածկված են, դրանից հետո այլևս մի դիպչ

stap_4a.png [16]

  • *Դիմակը անմիջապես գցեք աղբի մեջ: Կամ պահեք այն առանձին կնքված տոպրակի մեջ, մինչև կարողանաք դեն նետել:

  • Միանգամից առավելագույնը 3 ժամ կրեք բերանի դիմակը: Մի օգտագործեք դիմակը, երբ այն թաց է, այլ դրեք մի նոր դիմակ:

stap_3b.png [17]

Չանեք դիմակը, մինչև դուրս չգաք:

stap_4b.png [18]

• Մաքուր կամ օգտագործված բերանի դեմ մաքուր կամ օգտագործված դիմակը պահեք կնքված տոպրակի կամ տարայի մեջ:
*Դուք ձեր օգտագործած դիմակները դնում եք փակ տոպրակի մեջ՝ տանը լվանալու համար:
*Տուն կամ այլ տեղ հասնելուն պես միշտ ձեռքերը լվացրեք ջրով և օճառով:

•

stap_6.png [19]


 

• Յուրաքանչյուր օգտագործումից հետո դիմակը լվացրեք լիարժեք՝ 60 ° C ջերմաստիճան ջրով: Լվացրեք միայն լվացքի նյութերով՝ չավելացնելով լվացքի անուշահոտ:
• Դիմակը լվացքի մեքենայի մեջ դնելուց հետո լվացրեք ձեռքերդ:

handenwassen.png [13]


 

.COA-ի ապաստանի կենտրոնում ուժի մեջ է

GZA- ի և JGZ- ի ընդունարանում և սպասասրահներում, միջանցքներում և խորհրդակցական սենյակներում միշտ պետք է կրեք դիմակ:

Նախքան զբաղմունքներին և դասերին մասնակցելը, դուք պետք է լրացնեք ձեր առողջության մասին ձևաթուղթը: Կորոնավիրուսի պատճառով ապաստանի կենտրոններում  որոշ զբաղմունքներ կարող է հնարավոր  չլինեն մեծահասակների համար:

Ստուգեք իմանալու, թե ինչպես պետք է կապ հաստատեք GZA բաժնի հետ: Ցանկանո՞ւմ եք հանդիպում կայացնել GZA- ի հետ: Այդ դեպքում զանգահարեք ձեր տեղական GZA բաժնիհեռախոսահամարին: Այդ հեռախոսահամարը փակցված է պաստառների և GZA բաժնի դռան վրա: Եթե ձեր ապաստանի կենտրոնի GZA բաժինը փակ է, ապա այդ դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ 088-112 2 112, որը հասանելի է՝ շաբաթը 7օր, օրը 24 ժամ:

schermafbeelding_2020-03-16_om_08.54.15.png [20]

Երիտասարդների առողջության պահպանման (JGZ) բաժինն ունի ընդունելության ժամեր՝ ծնողների և երեխաների համար: Դրա համար կստանաք հրավերի նամակ: Հրավերի նամակն ստանալուց հետո այցելեք Երիտասարդների առողջության պահպանման (JGZ) բաժին ձեր ծնողներից միայն մեկի հետ: Սպասասրահը բաց լինելու դեպքում սպասեք՝ իրարից պահելով 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Բացի դրանից ուժի մեջ է.
- Բոլոր հասարակական վայրերում՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում համաբնակիչներից և աշխատակիցներից պարտադիր պահպանել 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
- Արգելվում է ձեր բնակելի տարածքից դուրս հավաքույթներն ու խնջույքները:
- Օրական կարող է հյուր գնալ առավելագույնը 1 անձ (մինչև 13 տարեկան երեխաների բացառությամբ): Միշտ պահպանեք 1,5 մ հեռավորություն:
Սա վերաբերում է նաև հոլանդացիներին: Տուգանքները շատ բարձր են:

Այս ամենը բոլոր բնակիչների անվտանգության համար է: Այդ իսկ պատճառով էլ բոլորը պետք է կատարեն այն, ինչ որ պահանջվում է:

. Անվճար զանգահարել՝ Praktijklijn en Tandartslijn

 Դուք կարող եք ժամանակավորապես աշխատանքային ժամերին զանգահարել անվճար հեռախոսահամարներով` Praktijklijn և (Tandartslijn) ատամնաբույժին.

սահամարներին:

  • Praktijklijn: 0800 0201051
  • Tandartslijn: 0800 2233678

Աշխատանքային ժամերին զանգահարեք GZA բաժնի հեռախոսահամարին: Այն գրված է GZA բաժնի դռան վրա փակցված հայտարարության մեջ, ինչպես նաև azc-ի ուրիշ տեղերում:

Հեռախոս չունենալու դեպքում ուղղակի կարող եք օգտվել zorgtelefoon-ից՝  Praktijklijn և Tandartslijn զանգահարելու համար:

Ես հնարավոր է, որ վարակվել եմ կորոնավիրուսով

ւնե՞ք գանգատներ, որոնք համապատասխանում են կորոնավիրուսին: Ստուգվեք:
Բողոքները կարող են լինել.
- հոտի կամ համի հանկարծակի կորուստ
-  ջերմություն
- մրսածության հետ կապված գանգատներ. օրինակ՝ մրսածություն, հոսող քիթ, փռշտոց, կոկորդի ցավ, հազ և կրծքավանդակի սեղմում:

Զանգահարիր ձեր GZA բաժին: Հեռախոսահամարը գրված է GZA բաժնի մուտքի դռան վրա փակցված հայտարարության մեջ:

Լրացուցիչ միջոցների մասին.
• Մաքուր մաքրի՛ր սենյակդ կամ բնակտարածությունդ. դրա համար ախտահանող միջոց չի պահանջվում (բացի դրանից ափսեներդ լվացրու օճառաջրով):: Միշտ օգտագործի՛ր մեկանգամյա ձեռնոցներ, որից հետո լվացրու ձեռքերդ (20 վայրկյան՝ օճառով, տես՝ տեսանյութը):


schoonmakenklein.png [21]

  • Մաքրի՛ր շփման տեղերը, ինչպիսիք են՝ դռան բռնակները, ծորակները և զուգարանի սեղմիչները`առնվազն 70% ալկոհոլ պարունակող ախտահանող որևէ միջոցով՝ առնվազն օրը մեկ անգամ:
  • Թափի՛ր աղբը ամուր փակ տոպրակների մեջ լցրած՝ առանց աղբի տոպրակը պատռելու:
  • Սպիտակեղենդ տար լվանալու փակ տոպրակների մեջ: Այն լվացրու 60 կամ ավելի բարձր աստիճան ջրով:

vuilniszak.png [22]

  • նա՛ տանը: Սա վերաբերում է նաև քո հետ համատեղ բնակվողներին: Հյուրեր մի՛ ընդունիր:
  • Օդափոխելու համար օրը մի քանի անգամ բացի՛ր պատուհանը:

Կորոնայի ճգնաժամի ընթացքում այլ քաղաքա- պետարան տեղափոխման մասին

Արդյո՞ք իմ տեղափոխվելը մեկ այլ քաղաքապետարան տեղ կգտնի կորոնայի ճգնաժամի ընթացքում: 
 Քաղաքապետարանների մեծ մասում՝այո, իսկ որոշ քաղաքապետարաններ՝ ոչ: Եթե քաղաքապետարանը որոշի, որ ծրագրված տեղափոխությունը չեղյալ է համարվել, ապա դուք դեռ իրավունք կունենաք մնալ ձեր ապաստանի կենտրոնում: Դրանից հետո էլ կստանաք COA-ի կողմից տրվող ձեր շաբա- թական գումարները: Դուք նաև COA- ի կողմից ապահովագրված կմնաք՝ բժշկական ծախսերի և քաղաքացիական պատասխանատվության ապահո- վագրման հարցերում: Սա նաև կվերաբերի ձեզ, եթե դուք արդեն ստորագրել եք վարձակալության պայմանագիրը:

Կարո՞ղ եմ հրաժարվել տեղափոխվելուց՝ վարձակալության պայմանագիրն ստորագրելուց հետո:
  Ոչ, եթե դուք ստորագրել եք վարձակալության պայմանագիրը, և քաղաքապետարանը թույլ է տվել տեղափոխվել, ապա դուք պետք է տեղափոխվեք:
 Միայն այն դեպքում, եթե դուք կամ ձեր համատեղ բնակվողներից մեկը հնարավոր է, որ վարակված լինի կորոնավիրուսով (բարձր ջերմություն, մրսածություն, հազ), եթե դուք և ձեր համատեղ բնակվողներից մեկը 10 օր կարանտինացված լինեք, ապա ձեր տեղափոխությունը տեղ չի գտնի:

Եթե ես նորեկ եմ և ապրում եմ իմ հովանավորի մոտ ու դեռ կացության փաստաթուղթ չունեմ, այդ դեպքում պահովագրվա՞ծ եմ:
Քանի դեռ չունեք կացության փաստաթուղթ, այդ դեպքում էլ դուք ապահովագրված եք COA- ի կողմից: Քանի որ դուք չեք կարող գրանցվել քաղաքապետարանում, դուք դեռ չեք կարող նպաստ ստանալ:

Ապաստանի ընթացակարգ

Նորություններ IND-ի կողմից

IND-ն սկսել է անցկացնել հեռավար հարցազրույցներ՝ երբեմն տեսազանգերի միջոցով): Երբ ձեր հերթը լինի, ապա դուք կստանաք հրավեր IND- ի կողմից: Այնպես որ, պարբերա- բար ստուգեք COA- ի ընդունարանում, թե արդյոք ստացել եք նամակ: Այս հեռա-վար զրույցների համար կարող եք օգտվել COA- ի համակարգչից: Վերջին տեղեկությունների համար տես՝՝ www.ind.nl [23]կայքը:  

Կարո՞ղ եմ այլ մարդկանց հետ զբաղվել սպորտով:

Սկսած 18 տարեկանից .
- Սպորտը թույլատրվում է դրսում՝պահպանելով 1,5մ սոցիալական հեռավորություն:
- Մարզվեք մենակ կամ 1 հոգու հետ:

Մինչև 18 տարեկան երեխաների համար .
Սպորտը խոշոր թիմերում թույլատրվում է:
Սպորտը թույլատրվում է միայն դրսում:
Ձեր ակումբի թիմերի հետ հանդիպումները թույլատրվում են:
Այլ ակումբների դեմ հանդիպումներն արգելվում են:
Սպորտային ճաշարանները, լոգարանները և հանդերձարանները փակ են:

Մարզադահլիճներ .
Մարզադահլիճները փակ են:

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի դեմ ստեղծվել է մի պատվաստանյութ:
Պատվաստանյութը մի դեղ է, որը երկար ժամանակ պաշտպանում է վարակիչ հիվանդությունից: Բժիշկը կամ բուժքույրը պատվաստանյութը կներարկեն սրսկելով: Մենք դա  անվանում ենք պատվաստում:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կպաշտպանի ձեզ: Որքան շատ մարդիկ պատվաստվեն, այնքան կպակասի մարդկանց կորոնավիրուսով հիվանդանալը կամ դրա տարածումը: Այդ դեպքում կորոնավիրուսի դեմ միջոցառումները նույնպես կարող են կրճատվել, և մենք ավելի ու ավելի կվերագտնենք մեր ազատությունը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չէ: Դուք ինքներդ կարող եք որոշել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, թե ոչ: Դրա համար կստանաք հրավեր: Կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է:
Կառավարությունը տալիս է տեղեկատվություն պատվաստանյութի և պատվաստումների վերաբերյալ: Այս պահին կառավարությունը նախապատրաստվում է անել այնպես, որ բոլորը կարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:


Dit document is afkomstig van https://www.mycoa.nl, zie https://www.mycoa.nl/hy/print/infosheetprint/2010

Links
[1] https://www.mycoa.nl/hy/file/7536
[2] https://www.mycoa.nl/hy/file/7107
[3] https://www.mycoa.nl/hy/file/7110
[4] https://www.mycoa.nl/hy/file/7113
[5] https://www.mycoa.nl/hy/file/7116
[6] https://www.mycoa.nl/hy/file/12499
[7] https://www.mycoa.nl/hy/file/8192
[8] https://www.mycoa.nl/hy/file/7119
[9] https://www.mycoa.nl/hy/file/7008
[10] https://www.mycoa.nl/hy/file/9861
[11] https://www.mycoa.nl/hy/file/7890
[12] https://www.mycoa.nl/hy/file/12484
[13] https://www.mycoa.nl/hy/file/12472
[14] https://www.mycoa.nl/hy/file/12475
[15] https://www.mycoa.nl/hy/file/12478
[16] https://www.mycoa.nl/hy/file/12503
[17] https://www.mycoa.nl/hy/file/12481
[18] https://www.mycoa.nl/hy/file/12500
[19] https://www.mycoa.nl/hy/file/12506
[20] https://www.mycoa.nl/hy/file/7125
[21] https://www.mycoa.nl/hy/file/7887
[22] https://www.mycoa.nl/hy/file/7881
[23] https://ind.nl/asiel/Paginas/Asielzoeker.aspx

2021.02.26 - Armeens