Centraal Orgaan opvang asielzoekers
Published on Centraal Orgaan opvang asielzoekers (https://www.mycoa.nl)
2021.02.26 - Armeens - "Wat is er te doen op een COA-locatie?"

Սկիզբ > Ի՞նչ կա ապաստանի կենտրոնում անելու համար

"Ինչե՞ր կան Ապաստան փնտրողների

Շատ կարևոր է, որ դուք ձեր ժամանակը COA-ի շրջանակներում լավ անցկացնեք: Դրա համար էլ ցանկացած տեղամասում կան տարբեր զբաղմունքներ: Դուք կարող եք նաև օգտվել wifi-ից, ազատ ժամանակի սենյակից և համակարգչից: Ցանկության դեպքում նաև կարող եք օգնելով կենտրոնին, օրինակ՝ հսկելով զբաղմունքների սենյակը:

Զբաղմունքներ

Այս կայքի « Զբաղմունքներ» ենթավերնագրի տակ գտեք ձեր կացարանի անունը, այնուհետև թափանցեք ձեր կացարանին վերաբերող բաժին:

Զբաղմունքների վերաբերյալ տեղեկություններ գրված են նաև աֆիշների և ցուցանակների վրա: Ապաստան հայցողների կենտրոնը (Centraal Orgaan opvang asielzoekers, COA) այս մասին տեղեկություններ տալու համար ուղարկում է անհատական հրավերք: Տեղեկություններ տալուց հետո COA-ն մասնակցում է  մի հավաքույթի ու տալիս տեղեկություններ ձեր նոր շրջապատի մասին և ձեզ նախապարաստելու դեպի ապագա:

Եթե ունեք որևէ գաղափար մի նոր հիմնարկի ստեղծման վերաբերյալ կամ կուզենաք նրանց համար որևէ բան կազմակերպել, ապա դիմեք ձեր կոնտակտ անձին [contactpersoon]: Այդ դեպքում կտեսնեք, թե հնարավոր է այն կիրառել մեր ծրագրում: 

.

"Օգնություն Ապաստան հայցողների կենտրոնի

Ցանկության դեպքում կարող եք օգնել ձեր կացարանին, օրինակ. հսկել հանգստյան սրահը կամ էլ օգնել հասարակական տարածքը մաքրելու հարցում, որի համար հնարավոր է ստանալ մի փոքր գումար: Մենք այն անվանում ենք կամավոր աշխատանք: Տեղեկությունների համար դիմեք Infobalie [Ինֆոբալիին]:

Բաց դռներ կենտրոն Open Leercentrum (Olc)

Բաց դռների ուսման կենրոնում (Open Leercentrum) կարող եք օգտվել համակարգչից՝ մուտք գործելով ինտերնետ և օգտվելով մի քանի ինքնուսուցման ծրագրից:  Ինտերնետից օգտվելու բավարար փորձ չունենալու դեպքում կարող եք դիմել բաժնի աշխատակցին: Որոշ կացարաններում կան համակարգչային դասընթացներ տվող կամավոր աշխատակիցներ:

Ինտերնետ առանց լարի (wifi)

Համարյա բոլոր կացարանների հանրային վայրերում առկա է ինտերնետային կապ (wifi), որի համար հնարավոր է, որ լինի գաղտնաբառ, որն էլ կարող եք տեղեկանալ դիմելով  receptie կամ Infobalie-ին [ռեսեպթի կամ ինֆոբալի]:

Խաղասրահ

Մի շարք կացարաններում կա խաղասրահ՝ 1-4 տարեկան երեխաների համար: Այդտեղ աշխատում են կամավորներ: Որոշ ծրագրերին կամ զրույցներին մասնակցելու համար, դայակի կարիք ունենալու դեպքում, կարող եք ձեր երեխաներին տանել այնտեղ:


Dit document is afkomstig van https://www.mycoa.nl, zie https://www.mycoa.nl/hy/print/infosheetprint/1639
2021.02.26 - Armeens