Ինտեգրացվելու համար դուք պետք է 3 տարվա ընթացքում ինտեգրացման քննություն տաք կամ լեզվի պետական քննություն/ NT2: Դուք պետք է նաև ստորագրեք մասնակցելու տեղեկանք, որն էլ պարտադիր է ղեկավարության համար: Այն դրված է Նեդերլանդների օրենքում: Եթե դուք կարդալ կամ գրել չգիտեք, այդ դեպքում դուք պետք է 5 տարվա ընթացքում քննություն տաք
Դուք պետք է կարողանաք բավարար հասկանալ, խոսել, կարդալ և գրել Հոլանդերեն: Դուք պետք է նաև բավարար գիտելիք ունենաք Նեդերլանդների հասարակական կյանքից:
Եթե դուք ունեք բարձրագույն կրթություն կամ էլ ցանկանում եք բարձրագույն կրթություն ստանալ կարող եք 2 տարբել ծրագրեր անցնել: Որևէ քննություն տալը կախված է ձեր նախկին կրթությունից և թե ինչ ձևով կօգտագործեք ձեր ունեցած դիպլոմը:
• Խոսում և կարդում եք բավարար Հոլանդերեն ROC-ում որևէ միջնակարգ մասնաիտություն սովորելու համար:
• Խոսում և կարդում եք բավարար Հոլանդերեն բարձրագույն (hbo) կրթության կամ համալսարանում սովորելու համար:
Նեդերլանդները ժողովրդավարական և իրավական երկիր է: Սա էլ նշանակում է, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ և որ բոլորը պետք է պահպանեն նույն կանոնները: Նեդերլանդներում ազատության, հավասարության և միասնության արժեքը շատ կարևոր է:
Այս արժեքներին վերաբերում են համապատասխան օրենքներ, որոնց հետ կապված կարող եք բողոքարկել: Այն կարող են պահպանվել, եթե բոլորն աակտիվ մասնակցություն ցուցաբերեն հասարակության համատեղ կյանքում: Մենք այն անվանում ենք մասնակցություն հասարակական կյանքին, որն էլ կարևոր է Նեդերլանդներում: Կառավարությունը դրա համար էլ պահանջում է ստորագրել հասարակական կյանքի մասնակցության մասին տեղեկանքի ստորագրում այն անձանց, ովքեր ցանկանում են ապրել այս երկրում:
Links extern
- Inburgeren: hoe moet dat? [1]
https://www.inburgeren.nl/inburgeren-hoe-moet-dat.jsp - Participatieverklaring (Nederlands) [2]
https://www.prodemos.nl/wp-content/uploads/2016/04/PV-Nederlands-2016-mw.pdf - Staatsexamen NT2: Hoe werkt het? [3]
https://duo.nl/particulier/staatsexamenkandidaat/staatsexamen-nederlands-als-2e-taal/hoe-het-nt2-examen-werkt.jsp - Participation statement (Engels) [4]
https://www.prodemos.nl/wp-content/uploads/2016/04/PV-Engels-2016.pdf