Ներգաղթի և հպատակության ծառայության (IND) կողմից ձեր ապաստանի դիմումի մերժումը կունենա իր հետևանքը կապված Ապաստան հայցողների կենտրոնում (Centraal Orgaan opvang asielzoekers, COA) բնակվելու ձեր իրավունքի հարցում:
Մեկնման վերջնաժամկետը - Դուք ստացել եք հրահանգ/որոշում Ներգաղթի և հպատակության ծառայության (IND) կողմից, որի մեջ նշված է ձեր վերադարձի վերջնաժամկետը: Մեկնման վերջնաժամկետն սկսվում է Ներգաղթի և հպատակության ծառայության (IND) կողմից կայացված որոշման օրվանից:
Մեկնման վերջնաժամկետը չլրացած դուք պետք է լքեք ձեր կացարանը:
Դիմել
Դուք կարող դիմել կապված՝ Ներգաղթի և հպատակության ծառայությանը (IND) մերժման հետ: Այդ ամենը պետք է արվի ժամանակին: Ներգաղթի և հպատակության ծառայության (IND) որոշման մեջ գրվում է վերադարձի վերջնաժամկետը: Այս հարցով ձեզ կօգնի ձեր փաստաբանը:
Գոյություն ունի դիմումի երկու ձև
• դիմում գործի կասեցման համար
• դիմում առանց գործի կասեցման
Դիմել մերժման վերաբերյալ կարող է իր հետևանքն ունենալ՝ կապված կացարանում մնալու ձեր իրավունքի հետ: Իմանալու համար՝ թե ձեր դիմումով կկարողանաք գործը կասեցնել, դիմեք ձեր փաստաբանին: