Centraal Orgaan opvang asielzoekers
Published on Centraal Orgaan opvang asielzoekers (https://www.mycoa.nl)
2021.02.26 - Armeens - "Post en pakketten"

Սկիզբ > Փոստ և փաթեթներ

Փոստ և կապոցներ

Սույն ինորմացիան նախատեսված է բոլոր բնակիչների համար

Փոստի ընդունումը ընունարանից
Փոստով բերված բոլոր նամակները և կապոցները ընդունվում են receptie կողմից: Դիմելով այնտեղ կարող եք ճշտել արդյոք փոստ ստացել եք թե ոչ: Կարող եք նաև այցելել MyCOA ցանցակայքը և ճշտել փոստի առկայությունը: Դրա համար հարկավոր է մուտքագրել ձեր V-nummer: Այնուհետև կարող եք դիմել receptie և beveiliging (Trigion) աշխատակիցներից անձամբ ստանալ ձեր փոստը:

Անճանաչելի փոստ
receptie համար երբեմն դժվար է ճշտել ում է հասցեագրված ստացված փոստը` օրինակ անընթեռնելի  ձեռագրի կամ անծանոթ գրի կամ լեզվի պատճառով: Այդպիսի դեպքերում փոստը վերադարձվում է ուղարկողին:

Պատվիրված փոստ կամ ծանրոցներ
• Պատվիրված փոստը կարևոր փոստ է որի ընդունման համար հարկավոր է անձամբ ստորագրել : պետք է նշան ստորագրեք:  receptie չի ընդունում այս կարգի փոստ: Նույնը վերաբերում է պատվիրված ծանրոցներին: Եթե դուք ունեք պատվիրված փոստ կամ պատվիրված ծանրոց ապա փոստատարը պետք է այն անձամբ ձեզ հանձնի: Երբեմն փոստատարը կամ receptie կարող են ձեզ տեղեկացնել փոստի առաքման մոտավոր ժամկետը:
• Եթե դուք փոստի առաքման պահին receptie ներկա չեք գտնվում աօա փոստատարը այնտեղ առաքման մասին թերթիկ է թողնում`որը կոչվում է ‘ստացման ծանուցում’ (afhaalbericht): afhaalbericht նշված է ինչ պետք է անել ձեր փոստը կամ ծանրոցը ստանալու համար: Փոստը կամ ծանրոցը չվերցնելու դեպքում դրանք վերադարձվում են ուղարկողին (սովորաբար 2 շաբաթից հետո):
• Թեր Ապելում գտնվող Vluchtelingenwerk աշխատակիցները կարող են ապաստանի գործընթացի սկզբնական շրջանում օգնել ձեզ ուղարկել և ստանալ (պատվիրված) փոստ: Սա միայն վերաբերում է ապաստանի գործընթացի համար նշանակություն ունեցող (պատվիրված) փոստին: Ձեր ճամբարի Vluchtelingenwerk միջոցով տեղեկացեք հնարավորությունների մասին:

Հասցեի փոփոխություն
Երբ տեղափոխվում եք մեկ այլ վայր կամ տուն ապա հարկավոր է հնարավորինս շուտ ներկայացնել ձեր նոր հասցեն`
• նոր վայրի քաղաքապետարանին
• ձեր փաստաբանին
• Նիդերլանդներում գտնվող կազմակերպություններին որոնց հետ առընչություն եք ունեցել , ինչպիսիք են IND,     DT & V և ձեր բանկին
• ընկերներին և հարազատությանը

Եթե դուք հաճախ բացակայում եք COA-ի ճամբարից:
• Դուք անձամբ պատասխանատու եք ձեր փոստի ընդունման համար: Եթե դուք հաճախ COA- ի ճամբարից դուրս եք բնակվում, ապա կարող եք նաև դիմել որպեսզի ձեր փոստը առաքվի այն հասցե որտեղ դուք սովորաբար բնակվում եք:Այդ դեպքում հարկավոր է հասցեի փոփոխության ծանուցում ուղարկել այն մարդկանց և կազմակերպություններին, որոնցից դուք փոստ եք ստանում:



 


Dit document is afkomstig van https://www.mycoa.nl, zie https://www.mycoa.nl/hy/print/infosheetprint/1578
2021.02.26 - Armeens