Նախահաշվարկը ձեր եկամուտների և ծախսերի պարզ պատկերն է: Եկամուտների և ծախսերի համար կազմեք մի ցուցակ՝ 2 սյունակով: Այն կարող եք գրել թղթի վրա: Համակարգչի Excel ծրագիրը այս հարցում ամենաձեռնտու ծրագիրն է:
Ձախ սյունակում իրար տակ գրեք ձեր ամսական եկամուտներն այսպես.
• գործատուից ստացած ձեր աշխատավարձը
• նպաստ տրամադրող կազմակերպությունից ստացած նպաստը
• մանկապարտեզի վճարի նպաստը
• ալիմենտացիայի մասին
• բնակարանային նպաստը
• ճամբորդական նպաստը
• առողջության ապահովության նպաստը
• անչափահաս երեխայի նպաստը
3 ամիսը մեկ ստանալիք գումարը, օրինակ՝ անչափահաս երեխայի նպաստը բաժանեք 3 մասի, որպեսզի տեսնեք, թե այդ գումարի1 ամսվա գումարն ինչքան է կազմում:
Աջ սյունակում գրեք ձեր ամսական ծախսերը.
• Ամեն ամսվա մշտական մուծումներն, օրինակ՝ տան վարձը, ջեռուցման վճարը (գազ և էլեկտրականություն), ապահովագրական ծախսերը, աբոնեմենտնրը (հեռախոս, լրագրեր):
• Ընտանիքի ծախսերը. (սնունդ, խմիչ, հագուստ և դեղորայք):
• Խնայելիք գումար, որն ամեն ամիս պետք է մի կողմ դնեք, անհրաժեշտ է իրեր գնելու համար, որոնց անհտաժեշտությունն ամեն ամիս չի զգացվում: Օրինակ՝ որևէ հագուստ և/կամ սարքավորում:
Գումարելով երկու սյունակի գումարները կստանաք մի ընդհանուր գումար՝ ինչ վերաբերում է ձեր ստանալիք գումարներին ու կատարվող ծախսերին: Այդ 2 գումարներն իրարից հանելով կտեսնեք, թե ամսական ինչքան գումար է ավելանում կամ պակասում ձեր ունեցած ամսական գումարից:
Նախահաշվարկն ու բյուջետավորումը Ապաստան հայցողների կենտրոնի (Centraal Orgaan opvang asielzoekers, COA), ՛՛Հոլանդիայի Հասարակության Գիտելիք՛՛ ծրագրի (Kennis van de Nederlandse Maatschappij (KNM)) van het COA) մի բաժինն է: