Հայրենադարձության քաղաքականությունը
Սույն տեղեկությունները նախատեսված են այն ապաստանյալների համար որոնց ապաստանի դիմումը մերժվել է: Նիդերլանդների կառավարությունը վարում է հայրենադարձության քաղաքականություն, որի հիմնական ելակետն է այն դրույթը որ ապաստանյալը պարտավոր է ինքնուրույն հեռանա Նիդերլանդներից` ապաստանի գործընթացի բոլոր և հնարավոր միջոցների սպառման և ավարտի դեպքում: Երկրից հեռանալու հարցում ապաստանյալը կարող է ստանալ (ֆինանսական) օգնություն:
Ապաստանի հայցի մերժում
Դուք ապաստանի հայց եք ներկայացրել Immigratie- en Naturalisatiedienst (IND). IND ապաստանի գործընթացի վարույթում մերժել է ձեր ապաստանի հայցը: Այդ կապակցությամբ ստացել եք կարգադրություն: Այդ կարգադրության փաստաթղթում նշված է Նիդերլանդներից հեռանալու ժամկետը`այլ խոսքերով մեկնման վերջնաժամկետը: Կարգադրությունը ստանալուն պես Նիդերլանդների իշխանությունների կողմից պահանջվում է որ դուք ձեռնարկեք նախապատրաստական քայլեր Նիդերլանդներից հեռանալու նպատակով:
Մեկնման ժամկետը լրանալու դեպքում զրկվում եք նաև ճամբարում օթևան ստանալու իրավունքից: Դուք այդ պահից զրկվում եք ապաստանյալների ճամբարում մնալու իրավունքից: COA կողմից նշանակվող հատկացումները նույնպես դադարեցվում են: Հնարավոր է նաև որ հայտնվեք օտարերկրացիների կալանքի տակ: Նիդերլանդների կառավաությունը իրավասու է նաև ձեզ ստիպողաբար վտարել երկրից:
Բողոքարկում
IND մերժումը կարող եք բողոքարկել դատարանով: Բողոքարկման հնարավորությունների և հետևանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Ճամբարում օթևան ստանալու իրավունքի ընդհատում (հետաձգման ենթակա բողոքարկում) և Ճամբարում օթևան ստանալու իրավունքի ընդհատում (բողոքարկում որը հետաձգման ենթակա չէ) տեղեկագրերում: