Centraal Orgaan opvang asielzoekers
Published on Centraal Orgaan opvang asielzoekers (https://www.mycoa.nl)
2022.05.28 - Armeens - "Kinderbijslag en kindgebonden budget"

Սկիզբ > Երեխաների նպաստ և երեխաներին հասանելիք բյուջե

Երեխաների նպաստ և երեխաների բյուջե

Նիդերլանդներում կառավարությունից կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն մինչև 18 տարեկան երեխաների դաստիարակության համար: Գոյություն ունի երկու տեսակի օժանդակություն` kinderbijslag և kindgebonden budget:

Kinderbijslag
Երեխայի նպաստի դիմումը պետք է ներկայացվի անձամբ Sociale Verzekeringsbank (SVB): Հարկավոր է դիմումը ներկայացնել կացության կարգավիճակ ստանալուն պես: Նպաստի բարձրությունը կախված է ձեր երեխայի տարիքից: Եթե ձեր երեխան 6 տարեկան է ապա kinderbijslag կլինի ավելի բարձր: kinderbijslag ևս մեկ անգամ կբարձրանա այն ժամանակ երբ ձեր երեխան դառնա 12 տարեկան: SVB երեխայի նպաստը վճարում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո (այսինքն յուրաքանչյուր երեք ամիս): Եթե կացության կարգավիճակ ունեք ապա COA այլևս երեխաների համար նախատեսված ֆինանսական հավելումներ չեք ստանա:

Kindgebonden budget
Այս գումարը Belastingdienst կողմից մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար հատկացվող լրացուցիչ ամսական վճար է: Kindgebonden budget նախատեսված է ցածր եկամուտներով ընտանիքների համար: Kindgebonden budget շնորհումը փաստորեն կախված է ձեր ընտանիքի եկամտից: Kindgebonden budget վճարվում է ամսական ռեժիմով, սկսած այն պահից որ դուք ունեք երեխայի նպաստ ստանալու իրավունք: 12-ից 18 տարեկան երեխաների Kindgebonden budget վճարը ավելի բարձր է քան փոքր երեխաների համար: Միայնակ ծնողներին հատկացվող վճարը նույնպես ավելի բարձր է

kinderbijslag դիմումը

Կացության թույլտվության իրավունք ստանալուց անմիջապես հետո պետք է հնարավորինս շուտ դիմեք ձեր՝ մինչև 18 տարեկան երեխաների kinderbijslag ստանալու համար: Դրա համար պետք է դիմեք Sociale Verzekeringsbank ( SVB) բաժնին: Դա դուք պետք է ինքներդ անեք: COA- ի ձեր  կոնտակտային անձը ձեզ համար կտպագրի (պրինտ կանի)  Aanvraagformulier Kinderbijslag- ը՝  երեխայի նպաստի դիմումի ձևը: Դուք կարող եք լիազորել COA- ին այդ դիմումը ձեռնարկելու համար: Այդ ամենի մասին գիտե COA- ի ձեր կոնտակտային անձը: COA- ն կդադարեցնի իր կողմից տրամադրվելիք ֆինանսական փոխհատուցումը ձեր երեխաների kinderbijslag- ն  ստանալու իրավունքից ուղիղ 3 ամիս անց, նույնիսկ, եթե դուք այն, չդիմելու  պատճառով, դեռ չեք ստացել: Դուք ինքներդ ժամանակին պետք է դիմեք kinderbijslag ստանալու համար: Դիմեք անմիջապես, եթե ունեք կացության իրավունք:

Երեխաների COA շաբաթական վճարի դադարեցում

Խորհուրդ է տրվում կացության կարգավիճակը ստանալուն պես հնարավորինս շուտ դիմել kinderbijslag ստանալու համար: Sociale verzekeringsbank (SVB) կողմից է սահմանվում թե որ ամսաթվից կարող եք ստանալ kinderbijslag: COA կդադարեցնի ձեր երեխաների համար նախատեսված ֆինանսական փոխհատուցումը (weekgeld) այս ամսաթվից ճիշտ 3 ամիս անց: Ստորև նշված են ձեր երեխայի (երեխաների) weekgeld վճարման դադարոցման ամսաթվերը`

IND կարգադրության ամսաթիվը           Երեխայի նպաստի իրավունք      Շաբաթական վճարի դադարեցումը
2 հունվար t/m 1 ապրիլ                                     1 ապրիլ                                                   1 հուլիս
2 ապրիլ t/m 1 հուլիս                                          1 հուլիս                                                    1 հոկտեմբեր
2 հուլիս t/m 1 հոկտեմբեր                                 1 հոկետմբեր                                          1 հունվար
2 հոկտեմբեր t/m 1 հունվար                            1 հունվար                                               1 ապրիլ

Օրինակ`դուք մարտի 12-ին ստացել եք կացության կարգավիճակը: SVB գնահատմամբ դուք kinderbijslag ստանալու իրավունք ունեք ապրիլի 1-ից: Ապրիլ-մայիս-հունիս ամիսների kinderbijslag կստանաք հուլիս ամսվա (եռամսյակ) սկզբին: Հուլիսի 1-ից COA կդադարեցնի ձեր երեխաների շաբաթական վճարը: Երեխաները կշարունակեն օգտվել COA կողմից տրամադրվող բժշկական ծառայություններից` մինչև տեղափոխվեք ձեր սեփական բնակավայր քաղաքում:

Վճարում
Եթե SVB kinderbijslag ժամանակին չի վճարել ապա COA կարող է բացառիկ դեպքերում երկարաձգել երեխաների շաբաթական նպաստի վճարման ժամանակահատվածը: Այդ դեպքում հարկավոր է որ դուք ապացույց ներկայացնեք որ դուք մեղավոր չեք որ ձեզ դեռ չի հատկացվել kinderbijslag: Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում պահել դիմումի թերթիկը, SVB կողմից ուղարկված նամակները և այլ ձևերը: Երբ SVB-ն վճարեց երեխայի նպաստը ապա խնդրվում է այդ մասին ահհապաղ հայտնել COA-ին: Ժամկետի երկարաձգման պահից հետո ստացած բոլոր լրացուցիչ գումարները պետք է ետ վճարել COA-ին:

kindgebonden budget դիմումը

De Sociale Verzekeringsbank ( SVB) ավտոմատորեն կտեղեկացնի Belastingdienst-ին, որ դուք ստանում եք kinderbijslag: Դրանից հետո դուք ինքներդ պետք է դիմեք kindgebonden budget ստանալու համար: Դա կատարեք ժամանակին:

Kindgebonden budget-ը ընտանիքի վերամիավորման դեպքում
Եթե դուք ձեր երեխաների հետ գտնվում եք Նիդերլանդներում ՝ առանց ձեր զուգընկերոջ և սպասում եք ընտանիքի վերամիավորմանը, ապա կարող եք միայն որպես միայնակ ծնողի դիմել kindgebonden budget- ի համար: Դուք չեք կարող ձեր դիմումի մեջ գրանցել ձեր զուգընկերոջ տվյալները, քանի որ նա դեռ չունի burgerservicenummer ( BSN)  համար:

Արդյունքում դուք կստանաք լրացուցիչ նպաստ՝ որպես միայնակ ծնողի, որի իրավունքը չունեք, քանի որ միայնակ չեք: Հետևաբար, նախապես նշեք, որ դուք չեք ցանկանում ստանալ միայնակ ծնողի նպաստ: Երբ ձեր զուգընկերը գա Նիդերլանդներ, Belastingdienst- ից կտեղեկանան, որ դուք միայնակ ծնող չեք: Ավել ստացած գումարը ( միայնակ ծնողի լրացուցիչ նպաստ) պե՛տք է վերադարձնեք: Սա վերաբերում է այն ամբողջ ժամանակահատվածին, երբ դուք դիրավունք ունեիք ստանալ kindgebonden budget ՝ երբ գրանցված էիք որպես միայնակ ծնողի: Դրանից հետո Belastingdienst- ից ձեզ նամակ կուղարկեն՝ նշելով, թե ինչպես պետք է վերադարձնեք այդ գումարը:
Նաև, եթե քաղաքապետարանի BRP բաժնում  գրանցված չի ձեր ամուսնությունը ( իսկ ձեր զուգընկերը Նիդերլանդներում է ), ապա ձեզ հնարավոր է, որ տրամադրել են kindgebonden budget ՝ որպես միայնակ ծնողի: Հետևաբար, մեծ ուշադրություն դարձրեք  Belastingdienst-ից ստացված ձեր գումարին: Եթե չգիտեք հասանելի՞ք գումար եք ստացել, թե ոչ, ապա  դիմեք COA- ի աշխատակցին:

Հուշում. եթե դուք որպես միայնակ ծնողի Belastingdienst- ից  ոչ հասանելիք գումար եք ստացել, ապա այդ հավելավճարը/ ոչ հասանելիք գումարը ( ամսական մոտավորապես 250 եվրո) պահեք ձեր բանկային հաշվի վրա: Դրանով իսկ հետագայում կարող եք միանգամից մարել այդ ամբողջ գումարը, երբ ձեր զուգընկերը գա Նիդերլանդներ, կամ, երբ ձեր ընտանիքը գրանցվի քաղաքապետարանում:


Dit document is afkomstig van https://www.mycoa.nl, zie https://www.mycoa.nl/hy/print/infosheetprint/1555
2022.05.28 - Armeens