Centraal Orgaan opvang asielzoekers
Published on Centraal Orgaan opvang asielzoekers (https://www.mycoa.nl)
2021.02.26 - Armeens - "Veilig samenleven op COA locaties"

Սկիզբ > Համատեղ անվտանգ ապրելը ապաստանի կենտրոնի կացարանում

Անվտանգ բնակություն

COA ճամբարում սովորաբար բնակվում եք բնակիչների մեծ խմբով: COA կողմից տրամադրված բնակության միջավայրը պետք է բոլորի համար լինի անվտանգ և բնակելի: Հետևաբար ընդունման ճամբարներում հարկավոր է պահպանել փոխադարձ հարգանքի սկզբունքային օրենքը և թույլ տալ որ յուրաքանչյուր ոք ապրի իր հայացքներին համապատասխան`ինչպես իրականում նկավում է Նիդերլանդների ողջ հասարակությունում:

Հանդիսանալով COA ճամբարի բնակիչ դուք ունեք անվտանգ պայմաններում ապրելու իրավունք: Որևէ անձի դեմ արտահայտած ցանկացած ագրեսիայի և բռնության դրսևորումը անընդունելի է: Կարևոր չէ ագրեսիան ֆիզիկական բնույթ է կրում կամ միայն բանավոր:: Այդուհանդերձ հնարավոր է որ դուք ձեզ COA ճամբարում ապահով չեք զգում: Խորհուրդ է տրվում այդ մասին խորհրդակցել COA աշխատակիցների հետ: Օգնություն անապահով իրավիճակներում, ընտանեկան բռնությունը և խտրականություն տեքստերում կարող եք այդ մասին լրացուցիչ տեղեկություններ գտնել:

Պարտականություններ
Դուք նաև պարտավոր եք հոգ տանել ապահով միջավայր ստեղծելու մասին`օրինակ  վարվելով տնային կանոններին համապատասխան: Բացի այդ, համոզվեք, որ դուք գիտեք, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ Նիդերլանդներում: Բնութան և շրջակա միջավայրի վտանգներ տեղեկագրում կարող եք գտնել կարևոր տեղեկություններ այդ մասին:

.

Անապահով իրավիճակներում`դիմել օգնության

Խտրականության, ահաբեկման, սեռական բռնության, շանտաժի կամ ագրեսիայի կամ բռնության ցանկացած այլ ձևի առկայության դեպքում կարող եք այդ մասին տեղեկացնել COA աշխատակցին կամ ընդունարանի (receptie) անձնակազմին` օրական 24 ժամ: receptie միշտ ներկա են աշխատակիցներ:

Նիդերլանդներում ագրեսիայի և բռնության ցանկացած այլ ձևը չի ընդունվում: Նիդերլանդներում ապաստան հայցողները պետք է ենթարկվեն Նիդերլանդներում գործող սահմանված կարգին և արժեքներին:

Երբ դուք ագրեսիայի կամ բռնության դեպքի մասին ահազանգում եք ապա COA ձեր կողմից զեկուցված դեպքի մասին կպահպանի կատարյալ զգուշություն: Ձեր զեկուցումը կամ բողոքը երբեք չի կարող ազդեցություն ունենալ ձեր ապաստանի գործընթացի վրա: Ճամբարի կառավարիչը ըստ այդմ կորոշի ինչ միջոցներ ձեռնարկել ձեզ պաշտպանելու համար:

Սուր վտանգավոր իրավիճակ` 112
Սուր վտանգավոր իրավիճակի դեպքում զանգահարել 112, որը ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապ օգնության արտակարգ իրավիճակների ընդհանուր հեռախոսահամարն է: receptie հեռախոսահամարը պահպանելով ձեր հեռախոսի մեջ կարող հեշտությամբ զանգահարել receptie: Եթե դուք չեք խոսում անգլերեն կամ նիդերլանդերեն ապա ավելի հարմար է համենայնդեպս զգուշացնել receptie, որից հետո նրանք արդեն ձեր փոխարեն կզանգահարեն 112:

Բողոք ներկայացնելու կանոնադրություն
COA ամեն ինչ անում է որպեսզի կյանքը COA վայրերում անցնի որքան հնարավոր է հաճելի: Եթե դուք ինչ-որ բանի վերաբերյալ այդքան էլ գոհ չեք ապա խնդրում ենք ձեզ մեզ տեղեկացնել ձեր ցանկությունների մասին: կցանկանայինք լսել: Այսպիսով կարող ենք միասին աշխատելով լուծում գտնել: Բողոքների քննարկման եղանակը հաստատված է COA Klachtenregeling voor bewoners en derden:

Links extern

  • Meld Misdaad Anoniem [1]
    http://www.meldmisdaadanoniem.nl

Ընտանեկան բռնություն

COA իրավաբանորեն պարտավոր է արձագանքել ընտանեկան բռնության և նկատմամբ երեխաների ազդանշաններին:

Ընտանեկան բռնությունը տուժողի կնոջ, ամուսնու, ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից գործադրված բռնությունն է: Ընտանեկան բռնության մեջ ընդգրկվում են նաև`

• Բռնություն կնոջ կամ ամուսնու նկատմամբ, ինչպես նաև հոգեբանական չարաշահումը և ինչ-որ մեկին անցանկալի հետապնդումը
• սեռական բռնությունը
• երեխաների նկատմամբ բռնությունը
• Ծերերի նկատմամբ բռնությունը
• Պատվի հետ կապված բռնությունները,ինչպիսիք են պատվի հետ կապված վրեժ լուծելը, կնոջ սեռական օրգանների հաշմումը (կանանց թլփատումը) կամ ստիպողական ամուսնությունը

Եթե ձեզ օգնություն է հարկավոր գիտեք ինչ-որ մեկին ով օգնության կարիք ունի ապա քննարկեք այդ հարցը COA աշխատակցի հետ որպեսզի կարողանանք ինչ-որ լուծում գտնել: Սուր վտանգավոր իրավիճակի դեպքում կարող եք նաև տեղավորվել մեկ այլ տեղանքում ապաստան այլ վայրերում, օրինակ`VeiligThuis միջոցով:

Links extern

  • Meldcode Huiselijk geweld en kindermishandeling [2]
    http://www.rijksoverheid.nl/onderwerpen/huiselijk-geweld/inhoud/meldcode
  • Meld Misdaad Anoniem [3]
    http://www.meldmisdaadanoniem
  • Veilig Thuis [4]
    https://www.vooreenveiligthuis.nl/
  • Rutgers: Sexual & reproductive health & rights [5]
    https://www.rutgers.international/
  • Centrum Seksueel geweld [6]
    https://www.centrumseksueelgeweld.nl/

Խտրականություն

Նիդերլանդներում խտրականությունը արգելված է: Խտրականություն հասկացության մեջ ներառվում են արհամարվելը, սադրիչ արտահայտություններ անելը, ծաղրանքի ենթարկելը, նվաստացումը և շանտաժը:

Եթե խտրականության եք ենթարկվում, օրինակ`լինելով համասեռամոլ կամ լեսբուհի, կամ որովհետև ինչ-որ կրոն դավանելու համար ապա խնդրվում է այդ մասին տեղեկացնել  COA աշխատակցին: Նույնիսկ եթե ենթադրում եք որ ձեզ խտրականության են ենթարկում ապա COA աշխատակիցների հետ խորհրդակցելը խելացի քայլ է:

COA կարող է ձեզ նաև ուղարկել ինչ-որ կազմակերպություն որտեղ կան աշխատակիցներ որոնք մասնագիտացված են ձեր իրավիճակում գտնվող անձանց ոլորտում: Նիդերլանդներում կան օրինակ մի շարք ընկերություններ որոնք պայքարում են LHBT, հավատացյալների և անհավատների շահերի համար:

.

Links extern

  • Vluchtelingenwerk Nederland [7]
    http://www.vwn.nl
  • Rode Kruis [8]
    http://www.rodekruis.nl
  • Bij discriminatie [9]
    http://www.discriminatie.nl
  • COC Nederland [10]
    http://www.coc.nl
  • Stichting Gave [11]
    http://www.gave.nl
  • Meldpunt Gave [12]
    http://www.gave.nl/meldpunt
  • Humanistisch Verbond [13]
    http://www.humanistischverbond.nl/thema/seculier
  • The freedom not to Believe [14]
    http://www.humanistischverbond.nl/vrijomniettegeloven/english.html
  • Among non believers [15]
    http://www.amongnonbelievers.org

Օրինախախտություն

Ակնկալվում է ձեզնից իմանալ ինչն է թույլատրվում Նիդերլանդներում և այն ինչ չի թույլատրվում:

Եթե դուք Նիդերլանդների քրեական դատարանի կողմից հանցագործության համար դատապարտվեք ապա ոստիկանությունը իրավասու առաջարկել Immigratie - en Naturalisatiedienst (IND) ձեզ հայտարարեն անցանկալի օտարերկրացի (ongewenst vreemdeling ):

Որպես ongewenst vreemdeling դուք այլևս կացության իրավունք չունեք և պարտավոր եք լքել Նիդերլանդները: IND կարող է ապաստանի դիմումը նաև մերժել կամ տրված կացության իրավունքը ետ եթե գտնում են որ դուք վտանգ եք հանդիսանում հասարակական կարգի կամ ազգային անվտանգության համար:

Links extern

  • Website IND [16]
    http://www.parlement.com/id/vhnnmt7jesyv/hoofdstuk_1_grondwet_volledige_tekst

Հանցավոր արարքներ`ոստիկանությանը բողոք ներկայացնել

Նիդերլանդներում ոստիկանության պարտականություններից մեկն է ապահովել բոլորի անվտանգությունը: Պատահարների և հանցագործությունների դեպքում ոստիկանությունը օգնություն և աջակցություն է ցուցաբերում զոհերին: Եթե որևէ մեկը ոտնահարում է օրենքը ապա միշտ ոստիկանությունը տեղեկացվում է այդ մասին:

Եթե դուք ագրեսիայի կամ այլ հանցավոր արարքների զոհ եք դառձել ապա խնդրվում է միշտ տեղեկացնել ոստիկանությանը: Դուք կարող եք նաև անանուն հայտարարություն տալ ոստիկանությանը: COA կարող է օգնել ձեզ ոստիկանությանը զեկուցել կամ հաղորդել կատարված դեպքոի մասին: Եթե դուք տեղեկություն ունեք կամ կասկածներ ունեք ձեր ճամբարում տեղի ունեցող հանցագործությունների մասին ապա խորհուրդ է տրվում այդ մասին անպայման խորհրդակցել COA աշխատակցի հետ:
 
COA աշխատակիցը հանցավոր արարքների մասին միշտ հաղորդում է ոստիկանությանը: Եթե նա ինքը հանցավոր արարքների ականատես է եղել ապա նա կարող է նաև անձամբ բողոք ներկայացնել ոստիկանությանը: Բողոք ներկայացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ոստիկանության ցանցակայքը:

Ոստիկանությունը կարող է Նիդերլանդների օրենքի խախտողներին պատժել և նրանց նկատմամբ տուգանքներ սահմանել: Հետևաբար ոստիկանությունը խնդրում է բոլորին Նիդերլանդներում հանցավոր արարքների մասին տեղեկացնել: Ագրեսիայի և բռնության իրագործողները պատշաճ պատիժ են ստանում:

Links extern

  • Meld Misdaad Anoniem [1]
    http://www.meldmisdaadanoniem.nl
  • Politie [17]
    http://www.politie.nl

Dit document is afkomstig van https://www.mycoa.nl, zie https://www.mycoa.nl/hy/print/infosheetprint/1257

Links
[1] http://www.meldmisdaadanoniem.nl
[2] http://www.rijksoverheid.nl/onderwerpen/huiselijk-geweld/inhoud/meldcode
[3] http://www.meldmisdaadanoniem
[4] https://www.vooreenveiligthuis.nl/
[5] https://www.rutgers.international/
[6] https://www.centrumseksueelgeweld.nl/
[7] http://www.vwn.nl
[8] http://www.rodekruis.nl
[9] http://www.discriminatie.nl
[10] http://www.coc.nl
[11] http://www.gave.nl
[12] http://www.gave.nl/meldpunt
[13] http://www.humanistischverbond.nl/thema/seculier
[14] http://www.humanistischverbond.nl/vrijomniettegeloven/english.html
[15] http://www.amongnonbelievers.org
[16] http://www.parlement.com/id/vhnnmt7jesyv/hoofdstuk_1_grondwet_volledige_tekst
[17] http://www.politie.nl

2021.02.26 - Armeens