Բախտորոշ և լուրջ իրադարձությունների հետևանքով կարող են առաջանալ առողջության հետ կապված բողոքներ`օրինակ գլխացավ, անքնություն կամ մտքերի կենտրոնացման խնդիրներ:
Այս բողոքներով կարող եք դիմել GezondheidsZorg Asielzoekers (GZA) բաժնին, որտեղ աշխատում են նաև POH-GGZ հաստատության խորհրդատուներ, որոնք կարող են օգնել ձեզ այս խնդիրների լուծման ուղղությամբ: GGZ հոգեկան առողջապահության հապավումն է: POH-GGZ բաժնի խորհրդատուն համագործակցում է ընտանեկան բժշկի և պրակտիկայի բուժքրոջ հետ: GGZ խորհրդատուն ունի ընդունելության ժամեր GZA բաժնում:
Հոգեկան առողջության ծառայությունները մատուցվում են`
• հոգեկան խանգարումները կանխելու և բուժելու նպատակով
• խրոնիկական խանգարումներ ունեցող անձանց հնարավորություն ընձեռել հսարակությանը մասնակցելու նպատակով
• օգնություն տրամադրելու այն մարդկանց ովքեր ունեն հոգեկան լուրջ խախտումներ կամ մոլություններ
Կան նաև խմբակային դասընթացներ՝ սովորելու, թե ինչպես վերաբերվել հոգեբանական խնդիրներին: Այս դասընթացի անվանումը BAMBOO է, որի ընթացքում կստանաք աջակցություն: Դասընթացը բաղկացած է 5 խմբակային հանդիպումներից: Յուրաքանչյուր դասընթաց կտևի 2 ժամ: GGZ- ի POH-GZA-ն իրականացնում է դասընթացներ:
Ներկա կլինի թարգմանիչ:
Գոյություն ունեն BAMBOO programma-ի 3 տարբերակներ.
• BAMBOO Adults/ մեծահասակներ՝ 18 տարեկանից մեծերի համար:
• BAMBOO Youth/երիտասարդներ՝ 12-ից մինչև 17 տարեկան երիտասարդների համար:
• BAMBOO Kids/երեխաներ՝ 6-ից 11 տարեկան երեխաների համար:
Այս վերապատրաստման դասընթացների համար կարող եք գրանցվել Infobalie-ում և GZA- ում կամ ուղղակի առցանց: Մասնակցության համար դուք կարող եք նաև այդ մասին նախապես քննարկել՝ դիմելով COA կամ GZA բաժիններին: